News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ եզրակացությունը՝ խստորեն քննադատեով Ադրբեջանի իշխանություններին:

Փաստաթղթում նշվում է, որ թեեւ ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում, ընդհանուր առմամբ, որեւէ առաջընթաց չի արձանագրվել: «Հիմնարար ազատությունները սահմանափակվել են, քաղաքական երկխոսությունը ազատ եւ անկախ մամուլում անհնար է եղել:

Լրատվամիջոցների վիճակում միայն վատթարացում է նկատվել՝ ներառյալ ճնշումներ լրագրողների դեմ, անգամ ձերբակալություններ»,- ասված է եզրակացության մեջ:

Ընտրությունների օրը միջազգային դիտորդները բացասական են գնահատել ընթացքը 1247 ընտրատարածքների 11 տոկոսում: Այնտեղ լուրջ խախտումներ են արձանագրվել: Ամենատարածվածը եղել է կրկնակի քվեարկությունը:

Ձայների հաշվարկը բացասաբար է գնահատվել 152 տեղամասերից 47-ում: Քվեատուփերում ավելի շատ թերթիկներ են եղել, քան իրականում քվեարկել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
The Economist. Ադրբեջանական նավթի պաշարները կարող են սպառվել 2028 թվականին
Նախագահը բավական վախեցած է երեւում…
Ադրբեջանում ձերբակալել են խորհրդարանական ընտրությունների կեղծիքը ցուցադրած իրավա
Վերջին ամսում իրավապաշտպանը երկու անգամ վարչական կալանքի է ենթարկվել 5 եւ 15 օր ժամկետներով…
Խուզարկվել է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության գրասենյակը
Մի քանի ժամ շարունակ ոստիկանությունը փաստաթղթեր է փնտրել…
The Washington Post. Ադրբեջանը պետք է դեռ երկար ճանապարհ անցնի դեպի ժողովրդավարո
Զեկույցում ասվում է, որ ընտրությունները «անցել են առողջ մրցակցության բացակայության, ակտիվ քաղաքական բանավեճերի բացակայության պայմաններում...
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը զեկույց է հրապարակել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների վեր
Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընտրությունները կայացել են նոյեմբերի 7-ին...
Պիտեր Սեմնեբին հանդիպել է Ադրբեջանի ղեկավարների եւ հասարակական սեկտորի ներկայացո
Նա կծանոթանա Ադրբեջանում 2010-ի նոյեմբերի 7-ին խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին…
Ամենաշատ