News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հարավկովկասյան տարածաշրջանում ինտերնետն ազատ է միայն Վրաստանում: Այդ մասին Հարավային Կովկասի երկրների 7-րդ Մեդիակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Freedom House-ի Եվրասիայի ծրագրերի գլխավոր մենեջեր Սեմ Փեթենը: Միեւնույն ժամանակ Փեթենը հիշատակել է անցած տարի Youtube-ում վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին ծաղրող տեսահոլովակի հեղինակների դեմ Վրաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցները, գրում է Վրաստան Online-ը:

Freedom House-ի տվյալներով, ինտերնետի տարածման ցուցանիշով, Հարավային Կովկասի առաջատարն Ադրբեջանն է, որտեղ ինտերնետը հասանելի է տարածքի 40 տոկոսում: Սակայն կան նաեւ բացասական գործոններ. Փեթենի խոսքով, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները փորձում են վերահսկել ցանցը:

Իր զեկույցում Փեթենն անդրադարձել է Ադրբեջանում երկու բլոգերների ձերբակալելու փաստին: Դրան ի պատասխան, Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, որ այս տարի նույն մեղադրանքով` խուլիգանության համար ձերբակալվել է երկու հազար մարդ, իսկ այդ երկուսն առանձնացվում են, ինչ է թե բլոգ են ունեցել եւ ընդամենը գրել են իրենց մտքերը, հայտարարել է կոնֆերանսի մասնակից Քամրան Հասանովը:

Մեդիա-իրավունքի եւ քաղաքականության մոսկովյան ինստիտուտի տնօրեն Անդրեյ Ռիխտերը նշել է, որ ինտերնետիզացիայի բարձր մակարդակը չի ենթադրում ինտերների ազատություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ