News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը շարունակում է իր շրջագայությունը Միացյալ նահանգներով, որտեղ հանդիպումներ է անցկացնում այդ երկրի հայկական համայնքի հետ։ Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, Լոս-Անջելես այցելելուց հետո, Յովանովիչը մեկնել է Վաշինգտոն։ Այնտեղ նա Կոնգրեսի Գրադարանում տեղի հայ համայնքի հետ քննարկել է Կովկասի խնդիրները, Հայոց Եղեռնի ճանաչման հարցը։ Դեսպանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը ցեղասպանության հարցի շուրջ։ Առաջ անցնելով, գրում է աղբյուրը, նշենք, որ Յովանովիչի պատասխանները որքան լավատեսական, նույնքան էլ հիասթափեցնող էին։

Թերթը մասնավորապես գրում է, «ԱՄՆ դեսպանը իր խոսքը սկսեց Հայաստանում գործերի ներկա վիճակից՝ արտահայտվելով ժողովրդավարության եւ անվտանգության մասին։ Համայնքի ներկայացուցիչ Քեյթ Նահապետյանի այն հարցին, թե արդյոք չի վախենում կորցնել աշխատանքը, եթե 1915-1923թթ իրադարձությունները որակի որպես ցեղասպանություն, Յովանովիչը պատասխանեց, որ չի ցանկանում հրապարակել „անձնական տեսակետները“։ Նշենք, որ Երեւանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետկանչման պատճառը նրա կողմից Եղեռնի հրապարակային ճանաչումն էր։

Լեո Սարգսյանի եւ Հովհանես Գասպարյանի այն հարցին, թե Օբամայի աշխատակազմի կողմից ինչու է կրճատվել ֆինանսական օգնությունը Հայաստանին, Յովանովիչը պատասխանել է, որ 2010թ-ի ֆինանսական օգնությունը (30մլ դոլար) գերազանցում է Ջորջ Բուշի օրոք, մեկ տարի առաջ տրամադրած գումարին (24մլ դոլար)։ Հետեւաբար, Օբամայի վարչակազմի առաջարկած գումարը 6 մլն. դոլարով ավել է, ասել է դիվանագետը։

Յովանովիչը պատասխանել է նաեւ մի շարք այլ հարցերի։ Ամփոփելով ասվածը, հարկավոր է նշել, որ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից հայկական համայնքը դժգոհ եւ հիասթափված է», եզրակացրել է հայկական թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ