News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացը կարող է հաջողություն ունենալ միայն դեպքում, եթե Հայաստանից դուրս բերվեն ռուսական ռազմակայանները, հակառակ դեպքում այս ամբողջ գործընթացը ոչ մի նշանակություն չի ունենա: Նման եզրակացության է եկել Stratfor-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը, հաղորդում է 1news.az-ը` հղում անելով թուրքական աղբյուրներին:

«Թուրքիան պետք է Հայաստանի հետ խոսի ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին, այլ պետք է քննարկի այդ երկրում Ռուսաստանի դերի նվազեցման հարցը: Ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում Թուրքիայի շահերից չի բխում: Նման պայմաններում, Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային ոչ մի օգուտ չի տա, փոխարենը դա կարող է փչացնել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ դեպքում թողեք Հայաստանին մեկուսացման մեջ»,- ասել է Ֆրիդմանը:

Ընդ որում, Ֆրիդմանը համեմատել է Թուրքիայի ներկա ուժը, 1930-40-ականների ԱՄՆ ուժի հետ: «Թուրքիան ունի ուժ, բայց չունի կառուցվածքներ, որոնք կուղղորդեին այդ ուժը: Ահա թե ինչի մասին պետք է մտածի Թուրքիան»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է. պարտքը վճարել են. Նախարար
Հիշեցնենք՝ ռուսական «Առաջին ալիքի» սփռումը դադարեցվել էր, քանի որ...
ՌԴ-ում պատրաստ են աշխատել ՀՀ ցանկացած իշխանության հետ, Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի. սենատոր Ջաբարով
Փաշինյանը բավական ամուր դիրքեր ունի...
Ռուսաստանի փոխվարչապետ. Հայաստանի հետ առեւտրում խափանումներ չկան
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի խափանումներ չկան...
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյա հոբելյանը
Մայիսի 26-ին ՌԴ ԱԴԾ Արմավիրի Սահմանապահ ջոկատը նշել է 100-ամյակը...
«Հրապարակ». Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Փաշինյանը վերջին անգամ աղմկահարույց հայտարարություն է արել. «44-օրյա պատերազմի...
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվա է կանչվել` խորհրդակցությունների
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված փաստաթղթում...
Ամենաշատ