News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն աբսուրդային է որակել վրացական լրատվամիջոցների տեղեկությունը, ըստ որի Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցող հայկական պատվիրակության անդամներն, իբր, մասնակցել են 80 մարմնավաճառուհիների մասնակցությամբ խրախճանքին: 

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը. «Դա այնքան աբսուրդային է եւ չի համապատասխանում իրականությանը, որ անգամ մեկնաբանության կամ հերքման կարիք չունի»:

Իր հերթին տվյալ տեղեկատվությունը հերքել է նաեւ պորտուգալական «Տիարա» հյուրանոցի տնօրինությունը՝ ընդգծելով, թե որեւէ խնդիր չունի հայկական պատվիրակության նկատմամբ:

Նշենք, որ Վրացական լրատվամիջոցները, վկայակոչելով պորտուգալական մամուլը, մասնավորապես, Correio da mahna պարբերականը, հաղորդել էին, որ գագաթնաժողովի ժամանակ վրացական պատվիրակության անդամները «դեբոշ» են սարքել հյուրանոցում եւ խանգարել Նիկոլա Սարկոզիի հանգիստը: Լրագրողների տվյալներով, վրացիները հյուրանոց էին հրավիրել 80 մարմնավաճառների եւ աղմկոտ քեֆ էին կազմակերպել համարներում:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով բնակվում էր նույն հյուրանոցում, դիմել էր հյուրանոցի ադմինիստրացիային, որն էլ ոստիկանություն է կանչել:

Լրատվամիջոցների  փոխանցմամբ, վրացական պատվիրակութայն հետ աղմկոտ քեֆերին ամսնակցել են նաեւ գագաթնաժողովին ամսնակցող հայկական պատվիրակության անդամները: ՆԱՏՕ-ի գագաթնաժողվին ամսնակցել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն...
Կիևը և ՆԱՏՕ-ն փոխգործակցության ամենաբարձր մակարդակին են հասել. Զելենսկի
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, քանի որ այլևս հնարավոր չէ պատկերացնել Եվրոպայի և եվրատլանտյան հանրության անվտանգությունն առանց Ուկրաինայի արդյունավետ մասնակցության...
Թուրքիան պաշտպանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը
Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռևս աջակցություն է հայտնել Ռյուտեին...
Ամենաշատ