News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի,  Wikileaks կայքի բացահայտած դիվանագիտական փաստաթղթերը հիմք են տալիս պնդելու, որ թուրքական կառավարությունը հայ-թուրքական արձանագրություններն օգտագործել է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները կասեցնելու համար:

«Այն փաստաթղթերը, որ նայել ենք, հստակ ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը օգտագործել է հայ-թուրքական արձանագրությունները, որպեսզի կասեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները, ճնշումներ բանեցնի ղարաբաղյան հարցում ադրբեջանամետ  լուծում տալու համար», - նոյեմբերի 30-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը` ընդգծելով, որ այս մասին Հանձնախումբը մտահոգություն էր հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հենց սկզբից:

Հայ դատի հանձնախմբի խոսնակը նշել է, որ իրենք շարունակում են մանրամասնորեն ուսումնասիրել Wikileaks-ի հրապարակած այն փաստաթղթերը, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Հայաստանին, եւ դրանց թիվը բավական մեծ է:

«2010-ի հունվարյան մի փաստաթղթի մեջ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին բացատրում է, որ թեեւ թուրքական կառավարությունը մեծ խոստումներ է տվել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ` հստակ չէ, իրապես մտադրություն ունի դրանք իրականացնել, թե պարզապես թղթի վրա խոստում է տվել», - նշել է Չուլջյանը` ընդգծելով, թե վերջին բացահայտումները վկայում են, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է հետ կանչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ