News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ելույթ ունենալով ԵԱՀԿ գագաթաժողովում, մի շարք առաջարկներ է արել: Մասնավորապես նա առաջարկել է ԵԱՀԿ անվտանգության հաստատություն ստեղծել եւ այն տեղակայել Աստանայում:

«Կարծում եմ՝ ԵԱՀԿ-ի համար օգտակար կլիներ աշխատել անվտանգության տարբեր խնդիրների կանխատեսման ուղղությամբ: Որպես առաջին քայլ առաջարկում եմ ստեղծել ԵԱՀԿ անվտանգության հաստատություն»,- ասել է նա:

Նա նաեւ կոչ է արել ԵԱՀԿ անդամներին մշակել համալիր ռազմավարությունը Աֆղանստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Ըստ նրա՝ ԵԱՀԿ 43 անդամներ ներգրավված են Աֆղանստանի խնդրահարույց հանգույցում:

Ղազախստանի նախագահն առաջարկում է նաեւ հավասարաչափ բաժանել ԵԱՀԿ կառույցները կազմակերպության լիազորությունների ողջ շրջանակով: Նազարբաեւը նաեւ կոչ է արել ընդունել ոչ ատոմային աշխարհի համընդհանուր հռչակագիր:

Ինչպես արդեն հայտնելէ NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցում է անեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ