News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 2-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին փաթեթին, որը միտված են ծխախոտի օգտագործման եւ դրա հետեւանքով առաջացող հիվանդությունների նվազեցմանը, ընդհանուր առմամբ` հանրային առողջության պահպանմանն ու առողջ ապրելակերպի հաստատմանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է. «Կարծում եմ` առողջ կենսակերպ պետք է ապահովենք նաեւ զանգվածային լրատվական միջոցների մասնակցությամբ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունն աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր ծխողների քանակով, մեկ շնչին ընկնող ծխախոտի սպառման ծավալներով եւ բոլոր այն հիվանդություններով, որոնք առնչվում են ծխելու հետ, նույնպես ՀՀ-ն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում, եւ մահացության դեպքերն անթույլատրելի բարձր են։ Ակնհայտ է, որ սա մեծ չարիք է, եւ սրա դեմ պետք է պայքարենք բոլորս միասին»:

Այդ փաթեթում ներառված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ