News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շարունակաբար մերժելով միջնորդների կողմից արված առաջարկները, այդ թվում եւ այս տարվա հունիսին, հոկտեմբերին եւ նոյեմբերին ներկայացված տարբերակները, ըստ էության, փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 3-ին «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում Ադրբեջանի դրսեւորած վարքին: Նրա խոսքով, նույն ապակառուցողականությունը Ադրբեջանը դրսեւորել էր նաեւ ԵԱՀԿ 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերին Աթենքի, 2010 թ. հուլիսին Ալմաթիի նախարարական համաժողովների ժամանակ եւ թերեւս առավել ակնհայտ կերպով` Աստանայում:

«Այս մասին ԵԱՀԿ գագաթաժողովին իր ելույթում նշեց Հայաստանի նախագահը: Ադրբեջանական իշխանություններն ամիսներ շարունակ օրը 24 ժամ խոսում են իրենց համբերության մասին եւ չեն ցանկանում գիտակցել, որ սպառվում է միջազգային հանրության համբերությունը` հանդուրժելու Ադրբեջանի սադրիչ ապակառուցողականությունը»,- ասել է Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ներկայացված հայտարարություններում փորձ է արվում խեղաթյուրված ներկայացնել Աստանայի հնգակողմ հայտարարությունը, Հայաստանի ԱԳՆ ղեկավարն արձագանքել է «Գիտեք, Ադրբեջանի քարոզչության համար արդեն ավանդույթ է դարձել իր հասարակական կարծիքի համար ստեղծել փրփուրներ եւ փորձել կառչել դրանցից: Հայաստանը, ինչպես եւ նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` միջնորդների ներկայացրած առաջարկությունների հիման վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ