News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ Վիկտոր Դալլաքյանի եւ Վարդան Բոստանջյանի մերձավոր շրջապատը ջանքեր է գործադրում՝ միմյանցից խռոված՝ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնող երբեմնի ընկերներին հաշտեցնելու ուղղությամբ: Վիկտոր Դալլաքյանը, ում որդու հարսանիքի քավորն է Բոստանջյանը, ըստ մեր աղբյուրի, իրեն քրիստոնեավայրել է պահում՝ հայտարարելով, որ հաշտությանը դեմ չէ: Մինչդեռ Վարդան Բոստանջյանն անդրդվելի է, եւ հայտարարում է, թե իր «թքածը չի լիզի»:

Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը խորհրդարանի ամբիոնից «պաշտոնապես» հրաժարվեց Վիկտոր Դալլաքյանի քավորը լինելու պատվից: Պատճառը ԱԺ հայտարարությունների ժամին Վիկտոր Դալլաքյանի արած հայտարարությունն էր, որում նա խիստ քննադատության էր ենթարկել հայրենի բարեգործներին՝ նրանց «նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ» անվանելով: «Մի՞թե կարելի է բարեգործ անվանել այն մարդուն, ով տալիս է ոչ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակին ստանալու ակնկալիքով»,- ասել էր Դալլաքյանը:

ԲՀԿ-ական պատգամավորները Դալլաքյանի այս հայտարարությունը վերագրել էին իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կարող է հրաժարվել եկեղեցում, Աստծո առջեւ ստանձած իր առաքելությունից, ինչ-ինչ քաղաքական նկատառումներով, Բոստանջյանն ասել էր. «Բոլորը պագալովնի գրեշնիկ են, մի քիչ էլ թող ես գրեշնիկ լինեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ