News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայ տուր-օպերատորները անհանգստացած են Եգիպտոսում Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրում շնաձկների հարձակումների մասին տեղեկություններով, որի արդյունքում նախօրեին գերմանացի մի զբոսաշրջուհի էր մահացել, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ 3 զբոսաշրջիկներ էին տուժել. Երկուսը` Ռուսաստանից, մեկը` Ուկրաինայից:

NEWS.am-ը որոշել է հարցում անցկացնել Հայաստանի զբոսաշրջային գործակալությունների շրջանում, պարզելու, թե արդյոք հայ զբոսաշրջիկները նո՞ւյնպես զանգվածաբար վերադարձնում են տուրիստական ուղեգրերը, ինչպես դա, ըստ մամուլի հրապարակումների, տեղի է ունենում Ռուսաստանում եւ Եվրոպական երկրներում:

Գրեթե բոլոր տուր-օպերատորները հայտարարեցին, որ մինչեւ Նոր տարի իրենք սպասվում է Եգիպտոս այցելողների մեծ հոսք, սակայն եթե իրավիճակը շարունակի բարդանալ, դա, հաստատ կազդի այդ ուղղությամբ ուղեգրերի պահանջարկի վրա: Ինչպես հայտնի է, հայերը վաղուց է, ինչ այցելում են Եգիպտոսի ծովափերը, հատկապես, նրանք այնեղ են ձգտում Նոր տարուն, երբ Հայաստանում շատ ցուրտ է:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Շարմ-էլ-Շեյխում արձանագրվել է միանգամից մի քանի դեպք, երբ շնաձուկը ջրում հարձակվել է հանգստացողների վրա: Տուժածների թվում են երեք ռուսներ, ովքեր գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հիվանդանոցում բազմաթիվ կտրված վերքերով եւ անգամ վերջույթների հատմամբ: Ավելի ուշ, դեկտեմբերի 5-ին Շարմ-էլ-Շեյխի Նաամա-Բեյ ծովախորշում շնաձկան հարձակումից մահացել է գերմանացի  70-ամյա մի կին:

Այդ հատվածում ծովափերը մինչեւ հիմա փակ են եւ փակ կմնան այնքան, մինչեւ վերջնականապես չվերանա շնաձկների հարձակման վտանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Հրդեհ Ալավերդի քաղաքում. Մեքենան այրվել է
Մայիսի 1-ին, ժամը 01:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Ամենաշատ