News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրավաբաննների միջազգային միության փոխնախագահ Իլհամ Ռահիմովը Հունգարիայում հանդիպել է հայ սպային սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, որը ցմահ բանտարկություն է կրում Բուդապեշտի բանտում:

Ռահիմովի խոսքով, Սաֆարովը բանտում իրեն զուսպ է պահում: «Նա բանտում փորձում է օգուտով անցկացնել ժամանակը: Ռամիլն արդեն վարժ խոսում է  հունգարերեն, ուսումնասիրում է անգլերեն եւ ակտիվորեն զբաղվում է սպորտով»,- ասել է Ռահիմովը:

Նա նշել է, որ Ռամիլը հետաքրքրվում է Ադրբեջանից եկող լուրերով, եւ հատկապես ուշադիր է ղարաբաղյան հակամարտության բանակցություններին:

Նշենք, որ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կուրսերի ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ով նույնպես մասնակցում էր այդ կուրսերին: Դատարանի անցկացրած փորձաքննությունը նրան մեղսունակ էր ճանաչել: Դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ բանտարկության՝ առանց առաջին 30 տարում ներման իրավունքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ