News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հյուսիսային հատվածում իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է Ադրբեջանի 24-ամյա մի քաղաքացի: Հենց նա է, որ, ըստ հետաքննության արդյունքների, 2010 թվականի հոկտեմբերին կազմակերպել է ինդոնեզացի երկու տրնասվիստիտների առեւանգումը, եւ որջ է ստեղծել Սադովո-Չեռնոգրազյան փողոցում գտնվող բնակարանում:

Նա սեռական շահագործման է ենթարկել առեւանգվածներին եւ դրա դիմաց փող ստացել: Ձերբակալությունը տեղի է ունեցել հետեւյալ կերպ. նոյեմբերի 8-ին ձեւանալով տրասվիստիտներ, այցելել են «սիրո բնակարան», որտեղ պարզել են, որ սեռական ծառայություներ մատուցող «աղջիկները» փաստաթղթերով տղամարդիկ են: Պարզվել է, որ Ինդոնեզիայից եկած այդ անձինք հասցրել են փոխել իրենց սեռը, սակայն չեն հասցրել փոխել իրենց փաստաթղթերը: Նրանց շատ է  ուրախացրել օպերատիվ աշխատողների այցելությունը, եւ նրանք անմիջապես հայտարարել են, որ իրենց պատանդ են պահում:

Հոկտեմբերի 1-ին նրանց փակել են բնակարանում, խլել փաստաթղթերը եւ ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել՝ չենթարկվելու դեպքում ենթարկելով էլեկտրահարման: Նույն այդ բնակարանում հայտնաբերվել է նաեւ Հայաստանի 26-ամյա մի քաղաքացի, ով որպես պահակ է աշխատել: Սակայն, ինչպես պարզվել է, հանցագործությունը կազմակերպել է բոլորովին այլ մարդ:  Նրա նկատմամբ հայտարարված՝ մի քանի ամիս տեւած հետախուզումը հաջողությամբ է պսակվել:       

Ձերբակալվածին արդեն մեղադրանք է առաջադրվել «կազմակերպված խմբի միջոցով մարդկանց ազատությունից ապօրինի զրկելու» հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Ամենաշատ