News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եթե մի պետություն, ինչպիսին Ադրբեջանն է, ժխտում է այն, ինչը ապացուցվում է բազմաթիվ վկայություններով, լուսանկարներով ու նկարահանումներով, ուրեմն սա միայն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրը չէ, այլ ամբողջ աշխարհի:

Ըստ թերթի, նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ հենց դա է հիմք հանդիսացել իր հեղինակած «Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ» պատկերազարդ գրքույկի անգլերեն հրատարակության համար: Գիրքն անդրադառնում է 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացմանը:

«Ադրբեջանից արդեն ամեն ինչ կարելի է ակնկալել. նման պետությունը նույնիսկ կարող է համաշխարհային պատերազմ սանձազերծել: Առաջին անգամ ես այս խնդրին անդրադարձել եմ 2005 թվականին` այդ դեպքից 20 օր հետո, սակայն այսօր` 5 տարի անց էլ, Ադրբեջանը դեռեւս չի ստացել համարժեք պատասխան»,- ասաց Հայկ Դեմոյանը` ընդգծելով, որ այս քայլը Ադրբեջանի քարոզչամեքենայի համար մեծ հարված է:

Չնայած գոյություն ունեցող լուսանկարային, տեսագրական բազմաթիվ անհերքելի վկայություններին ու ապացույցներին, մինչ օրս որեւէ միջազգային կազմակերպություն, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, համարժեք գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված եւ իրագործված այդ գործողություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ