News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 15:15-ի սահմաններում, Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր փողոցի 12/3 շենքի դիմաց «BMW 528» մակնիշի 17 ՍՕ 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ  70 տարեկան մի տղամարդու:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տուժածին իր ավտոմեքենայով տեղափոխել է  «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

BMW-ի վարորդը՝ Դավիթաշեն 8-րդ փողոցի 48 տան բնակի 24-ամյա Սամվել Սերյոժայի Հարությունյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՃՏՀ քննության բաժնի քննիչը հանձնարարական է տվել արդեն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի, որպեսզի ճշտեն վրաերթի ենթարկված անձի ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ