News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 14-ին Ծաղկաձորում մեկնարկել է  Հեռահաղորդակցության միջազգային միության` ԱՊՀ անդամ երկրների համար «Նոր տեխնոլոգիաները եւ  նրանց ազդեցությունը կարգավորման վրա» թեմայով եռօրյա սեմինարը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նախարարության անունից բացման խոսքով հանդես է եկել   փոխնախարար Վալտեր Մարությանը եւ նշել, որ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ազատականացումը վերջին հինգ տարիների ընթացքում բերել է ոչ միայն կապի ծառայությունների գների նվազեցման, այլ աննախադեպ ազդակ է  հանդիսացել նոր տեղնոլոգիական լուծումների ներդրմանը:

Մասնավորապես, 2009թ.-ին բջջային կապի ծառայություններ մատուցող  բոլոր երեք օպերատորների կողմից շահագործվել է  3-րդ սերնդի բջջային կապը, որը հնարավորություն է տվել ապահովելու մեկ վայրկյանում մի քանի մ/բիտ մուտքի արագություն եւ այսօր անլար մուտքը լարայինի ռեալ մրցակիցն է: Իսկ այս տարի ցանցին միանում է արդեն 4-րդ սերնդի բջջային կապը, որն ավելի կսրի մրցակցությունը եւ արդյունքում կբարելավվի  որակը: Ֆիքսված հեռախոսակապն էլ իր հերթին ցուցաբերում է զարգացման նոր տեմպեր, Fiber To The Home տեխնոլագիաների ներդրումով ներկայումս ապահովում են միանգամից երկրի մի քանի օպերատորներ:

Վ. Մարությանն իր խոսքում ընդգծել է նաեւ, որ սեմինարի թեման շատ արդիական է հատկապես Հայաստանի համար, իսկ բարձրակարգ մասնագետների կողմից  ներկայացված նյութերը հիմք կհանդիսանան արդյունավետ որոշումների ընդունման համար, ինչպես երկիր հեռահաղորդակցության ոլորտի քաղաքականության մշակման զարգացման գործում, այնպես էլ նոր, ժամանակակից մոտեցումների մշակման հարցում:

Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Օրոզբեկ Կայկովը նշել է, որ յուրաքանչյուր երկրում ենթակառուցվածքների  զարգացումը կախված է այդ ոլորտի կարգավորումից, այդ թվում` համապատասխան նախարարության եւ անկախ հանձնաժողովի գործառույթների հստակեցումից:

Նշենք, որ ավելի քան տաս երկրների առաջատար մասնագետներ եռօրյա սեմինարի ընթացքում կներկայացնեն իրենց երկրների փորձը եւ ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ այն խնդիրները, որոնք անհարժեշտ է լուծել նոր սերնդի ցանցերի ստեղծման եւ դրանց արդյուանվետ օգտագործման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ