News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Երեւանում ընթացող ԱՊՀ ինֆորմխորհրդի 12-րդ նիստի մասնակիցներին։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Տիգրան Սարգսյանի, ԱՊՀ շրջանակներում նման հանդիպումները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում ԱՊՀ շրջանակներում, ինչպիսի խնդիրներ ու առաջնահերթություններ կան։ Խոսելով համագործակցության կարեւորության մասին` կառավարության ղեկավարը նշել է, որ այս համագործակցությունը հնարավորություն է տալիս լրացնել այն տեղեկատվական բացերը, որոնք առկա են ԱՊՀ երկրների լրատվական տիրույթներում:

Պետական լրատվական գործակալությունների ներկայացուցիչները վարչապետին ուղղել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվել են ինտեգրացիոն եւ ներդրումային քաղաքականությանը, տուրիզմին, մշակութային երկխոսությանը եւ այլն։

Հանդիպման ավարտին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Կալմիկովը, վարչապետին հանձնել է խորհրդանշական հուշանվեր։  

ԱՊՀ ինֆորմխորհրդն ստեղծվել է 1996 թվականին եւ նպատակ ունի ակտիվացնել տեղեկատվական ներուժը, բարձրացնել համագործակցության որակը եւ տեղեկատվական աջակցություն ցուցաբերել ԱՊՀ-ում իրականացվող ծրագրերին։ Հանդիպման մասնակիցները ներկայացնում էին Ռուսաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, ԱՊՀ գործադիր կոմիտեի  եւ Հայաստանի պետական լրատվական գործակալությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը Մինսկում համարել են ծայրահեղական կազմավորում
Բելառուսի ՆԳՆ-ն Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը համարել է ծայրահեղական...
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Ամենաշատ