News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր` դեկտեմբերի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը հանդիպել է Սանահինի երկաթուղայինների հետ եւ նրանց խոստացել, որ Սանահինի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հետ 5 տարվա աշխատանքային պայմանագիր կնքել եւ որ դեպոյի կարգավիճակի փոփոխմամբ կրճատումներ չեն լինի:

Հանդիպումը կայացել է ավելի քան մեկ ամիս տեւած լարվածությունից հետո, որի  պատճառը Շայդուլինի նոյեմբերի 4-ի հրամանն էր, որի համաձայն դեկտեմբեր 1-ից Սանահինի լոկոմոտիվային դեպոն միացվել է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյին` վերափոխվելով շրջադարձային դեպոյի: Շայդուլինը հավաքվածներին ասել է, որ դեպոն ինքը համարում է իր տունը: «Ես կարծես այստեղ եմ ապրում: Այս հանգույցը հարկավոր է մեզ: Նայելով շուրջս` ես մտածեցի, որ այստեղ կարելի է աշխատատեղեր ստեղծել: Ես կախարդական փայտիկ չունեմ, որի մի հարվածով, օրինակ, Հայաստանում նավթ կլինի, կամ մարդիկ լավ կապրեն, բայց մենք արդեն ձեւավորվում ենք որպես լավագույն ընկերություն եւ ճգնաժամից հետո ուժեղ, լավագույն ընկերություն կդառնանք»,- ասել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:

Սանահինի դեպոյի աշխատակիցների հետ հանդիպումը, սակայն, չի ստացվել, քանի որ հանդիպման կեսից հավաքվածները լքել են դահլիճը: Այս ամենից հետո ընկերությունը խոստացել է 5 տարվա պայմանագիր կնքել նրանց հետ:

Նշենք, որ ընկերությունն արդեն հաստատել է նոր հաստիքացուցակը, համաձայն որի դեկտեմբերի 1-ից Սանահինի դեպոյում աշխատելու է 146 մարդ` 70-ը Գյումրիի դեպոյի կազմի մեջ ներառվող հանգույցում, 76-ը` գծային մեքենայացված ուղեմասի կազմում: Սանահինի` այլեւս շրջադարձային դեպոյում անաշխատանք է մնալու շուրջ 100 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ