News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լիբանանի դրուզների առաջնորդ Վալիդ Ջումբլատի Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունն առաջարկել է 2011թ. խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել նաեւ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին, որը Ջումբլատի կարծիքով, չի վախեցել միայնակ դիմակայել ԱՄՆ հզոր պետական մեքենային:

«Հենց Ասանջն է մոլորակի գլխավոր խաղաղարարը: Նա առանց ձեւափոխման ու մեկնաբանման բացահայտում է փաստեր: Ճշմարտությունն անհրաժեշտ է ամբողջ աշխարհում խաղաղության համար», - ավելացրել է Ջումբլատը:

Հիշեցնենք, որ Կրեմլի անանուն աղբյուրները հասարակական կազմակերպություններին եւս առաջարկել էին Ասանջին առաջադրել Նոբելյան մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ