News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սաբանջը համալսարանի դասախոսներից պրոֆ. Ջեմիլ Քոչաքը սկանդալային ելույթով է հանդես եկել կազմակերպած մի կոնֆերանսի ընթացքում։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Սաբանջը համալսարանում կազմակերպված «Չանաքքալեի պատերազմները» թեմայով կոնֆերանսի ընթացքում պրոֆ. Քոչաքնիր ելույթի ժամանակ անընդհատ նշել է «փոխգնդապետ Մուսթաֆա» բառը։ Մի մասնակից հարցրել է թե նա ո՞ւմ նկատի ունի, արդյոք Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի՞ն, որին պրոֆեսորը դրական է պատասխանել։

«Փոխգնդապետ Մուսթաֆան հեռացվել է զինվորական ծառայությունից՝ անընդունակ լինելու համար։ Նրա հայտնվելը պատմական արենայում՝ լրիվ պատահականության արդյունք էր։ Փոխգնդապետ Մուսթաֆան իր կյանքում նույնիսկ 5-10 հոգու չի ղեկավարել։ Այսինքն, եթե բախտը չբերեր, նա իր կյանքը կանցկացներ սրճարանների անկյուններում»,-նշել է թուրք պրոֆեսորը՝ շեշտելով, թե Չանաքքալեի ճակատամարտը հաղթել են ոչ թե թուրքերը, այլ՝ գերմանացիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ