News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին քրեական հետապնդման ենթարկելու լուրերն անտեղի են: Այդ մասին դեկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա կարծիք է հայտնել, որ Բեգլարյանը կարեւոր քաղաքական որոշում է կայացրել՝ հրաժարական տալով, ուստի այժմ անտեղի է քրեական հետապնդման մասին խոսելը. «Քաղաքական որոշումները քրեական գործընթացներից ավելի կարեւոր են: Բեգլարյանի հրաժարականի հարցը քննարկվել է նախագահի աշխատակազմում, եւ որեւէ ճնշում չի եղել»:

Մեկնաբանելով իր կուսակից Ռաֆիկ Պետրոսյանի հայտարարությունը՝ Բեգլարյանի դեմ քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին, Սահակյանը հայտարարել է թե ՀՀԿ-ն մեծ կուսակցություն է եւ նրա շարքերում կլինեն մարդիկ, որոնք «ապուշություններ են ասում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ստիպված էր հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից, երբ ծեծի էր ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ