News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է հաջորդ շաբաթ քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:

Վկայակոչելով Պալատի աշխատակազմի ներկայացուցիչներին, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունը, քանի որ լիազորված չեն մեկնաբանություններ անելու համար, AP-ն տեղեկացնում է, որ ուրբաթ օրը Դեմոկրատական կուսակցության խմբակցության առաջնորդները հնարավոր քվեարկության հարցը քննարկել են օրենսդիրների հետ: Պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակից մեկնաբանություն ստանալ գործակալությանը առայժմ չի հաջողվել:

Գործակալությունը նկատում է, որ նման քվեարկությունը հարված կինի նախագահ Բարաք Օբամային իր կուսակիցների կողմից, քանի որ բանաձեւը կարող է վնասել կարեւոր դաշնակից Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության առաջնորդները տեւական ժամանակ քննարկումից դուրս են թողել նախագիծը, եւ այն կարող է առհասարակ ուժը կորցնել եկող ամիս, երբ Պալատի վերահսկողությունը կստանձնեն  հանրապետականները:

Նշենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մտադիր է Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձեւը առաջիկայում դնել քվեարկության:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այս տարվա մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 «կողմ», 22 «դեմ» ձայներով ընդունել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ