News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարությունում երկրորդական հարցեր լինել չեն կարող, բոլոր հարցերն էլ առաջնահերթ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արադարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը: «Պաշտոնավարման առաջին իսկ օրերից ձեռնամուխ եմ լինելու նախարարության բոլոր հարցերի լուծմանը: Երբեք չեմ ցանկանա լինել այն պաշտոնատար անձը, ով կփորձի կարճաժամկետ լուծումներ գտնել: Նման լուծումները, որպես կանոն, կամ նախարարի հեռանալուց կամ նրա պաշտոնավարման հաջորդ ամիսներին վերանում են: Կփորձեմ երկարաժամկետ լուծումներ գտնել եւ ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կաշխատեն ինքնուրույն եւ նախարարի փոփոխության պարագայում այնպիսի ինտիտուցիոնալ երաշխիքներ կլինեն, որոնք թույլ կտան այդ համակարգերին աշխատել»,-նշեց նախարարը:

Նա, որպես օրինակ վկայակոչեց քրեակատարողական վարչության,  նոտարիատի աշխատանքը,  դատական ակտերի հարկադիր կատարումը, իրավաբանական անձանց պետական գրանցումը, որտեղ, ըստ նրա, անելիքներ շատ կան: «Քանի որ հիմա ամանորին նախընթաց շրջան է, չեմ ուզում աշխատակազմին ծանրաբեռնել եւ ամբողջությամբ ներկայացնել անելիքների ողջ կազմը»,-նշեց Թովմասյանը: NEWS.am-ը Հրայր Թովմասյանին խնդրեց մեկնաբանել այն փաստը, որ  իր նախորդը՝ Գեւորգ Դանիելյանը աշխատանքից հեռացվել է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի պատճառով, մինչդեռ վերջինս շարունակում է պաշտոնավարել: «Այդ պաշտոնյան ենթարկվել է պատասխանատվության նախարարի կողմից: Նույն արարքի համար անձը չի կարող երկու անգամ պատասխանատվության ենթարկվել»,-նշեց նախարարը եւ հավելեց, որ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնավարման հարցը որոշում է բացառապես ՀՀ նախագահը:

Ի դեպ, Թովմասյանը նշեց, որ նախարար դառնալուց հետո իր անձնական որակները չեն փոխվելու եւ մնալու է նույն մարդը, ինչ մինչ այդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ քաղաքական փորձառությամբ տեսնում եմ, որ շարժումը մարում է․ Արայիկ Հարությունյան
Որտե՞ղ է եղել այդ հաշտության առաջարկը: Երբ դու գալիս ես մի գերատեսչության առաջ եւ հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական արձագանք ստանաս…
Մարուքյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկում է իրենց հետ ասոցացվող անձանց հետ միասին լքել քաղաքական դաշտը
Մենք ասել ենք, որ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որեւէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է...
Բագրատ Սրբազանի եւ աջակիցների բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց
Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի...
«Զվարթնոցում» հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա (վիդեո)
Նիկոլյանը նաև նշել է, որ էլեկտրասրտագրություն է անցել՝ հավելելով, որ այժմ կրկին պետք է սկսի սնվել, սակայն...
Լվովյան փողոցում Renault մակնիշի ավտոմեքենա է այրվել
Հունիսի 3-ին՝ ժամը 04:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ