News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ 9-րդ օկրուգի դատարանը վերանայելու է իր իսկ ընդունած որոշումը՝ ցեղասպանվածների ժառանգների կողմից ներկայացված հայցերի մերժման վերաբերյալ, ինչն աննախադեպ երեւույթ է: Այսօր՝ դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ՝ դեռ 2009-ին ամերիկյան նշյալ դատարանի կողմից մերժվում էր Ցեղասպանություն վերապրածների՝ ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացված հայցերի ընդունումը:

Դեկտեմբերի 10-ին նույն դատավարական կազմով, սակայն որոշակի փաստերի ազդեցության ներքո՝ դատարանը փոխեց իր որոշումը՝ չեղյալ համարելով 2009-ի իր որոշումը:

«Թուրքիան անհանգստացած է. հայերին հաջողվեց բեկանել նախկին դատական որոշումը, ինչը լավ ազդակ է այսուհետ շարունակաբար հայցեր ներկայացնելու համար»,-կարծիք հայտնեց Ա. Հովհաննիսյանը:

«Սակայն վատն այն է, որ մինչեւ օրս չունենք Ցեղասպանության ընթացքում մարդկային ու նյութական կորուստների մասին ստույգ տեղեկագրքեր: Մասնակի կալվածագրքեր կան, տարածքային հատվածական տեղեկատուներ կան, բայց այդ ամենը միասին, ընդհանարական՝ չունենք», թեման շարունակեց պատմաբան Էդգար Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ՝ բավականին ստույգ տվյալներ ներկայացված են Կարսի մազում կորստյան մատնված հայերի նյութական գույքի մասին: Ժամանակին Հովհաննես Թումանյանը եւս զբաղվել է նման ցուցակների հավաքագրմամբ:

Ինչպես նշեց Է. Հովհաննիսյանը, հայերը լավ հնարավորություն ունեն ամերիկյան դատարանների միջոցով վերադարձնել իրենց նախնիների կորուստները: «ԱՄՆ-ն ժողովրդավարական պետություն է, ու վերջինիս դատարանների միջոցով հնարավոր է Թուրքիային պահանջներ ներկայացնել ու նյութական փոխահատուցումների ռեալ ակնկալիքներ ունենալ»,-հավելեց պատմաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ