«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը պատրաստվում է 2011 թ. 50-55 մլն դոլարի ներդրում կատարել։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ընդ որում՝ մոտ 7 մլն դոլար կուղղվի 4G նոր սերնդի ցանցի ընդլայնմանը (2010 թ. այդ նպատակներով ծախսվել է մոտ 7,5 մլն դոլար)։
Ըստ Յիրիկյանի՝ իրենք Հայաստան են ներմուծելու հեռահաղորդակցության ոլորտում աշխարհում կիրառվող բոլոր նորարարական տեխնոլոգիաները եւ լուծումները։