News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել Շիրակի մարզում հակակարկտային համակարգ ստեղծելու հայեցակարգ։

Շիրակի  մարզը  համարվում  է  կարկտավտանգավոր  տարածաշրջան:  Ախուրյանի  շրջանում  նախկինում գործած  ռադիոլոկացիոն  կայանի  բազմամյա   տվյալների  համաձայն՝  կարկտային  օրերի  թիվը տարվա մեջ կազմում է 20-25  օր:  Ըստ   գյուղնախարարության  տվյալների՝  մարզի  գյուղատնտեսությանը կարկտահարության  հասցրած  տարեկան  միջին  վնասը  կազմում  է  շուրջ  3 մլրդ  դրամ (8,3 մլն դոլար)։

Շիրակի մարզում տեղադրված են թվով 27 «Զենիթ» կայանքներ, որոնք գտնվում են հանրապետությունում գործող  ռադիոլոկացիոն համակարգից  դուրս: Միջգերատեսչական հանձնաժողովը գտել է, որ կայանքների աշխատանքի սկզբունքը, մեթոդն ու տեխնոլոգիան, տեխնիկական վիճակը բավարար չեն  մթնոլորտային երեւույթների  վրա  ակտիվ ներգործելու համար։ 

Միջազգային փորձը  եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մթնոլորտային երեւույթների  վրա կամայական ներգործությունը կարող է բերել անցանկալի, վնասակար հետեւանքների ` ստեղծելով էկոլոգիապես  անբարենպաստ, աղետալի ու վտանգավոր իրադրություն։

Հայեցակարգով նախատեսվում է Շիրակի  մարզում  հակակարկտային պաշտպանությունը  կազմակերպել   «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի  կողմից՝   կենտրոնացված   կարգով  կառավարվող  մեթոդով  ու  տեխնոլոգիայով։ Այն թույլ կտա                               պաշտպանվող  տարածքներում կարկտահարության  հետևանքով  գյուղատնտեսական  արտադրանքին պատճառվող  վնասը  նվազեցնել                                  մինչև  70,0 %-ով:

Հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ  ֆինանսական  ծախսերը, նախնական  հաշվարկներով, կազմում են  980 մլն  դրամ (մոտ 2,7 մլն դոլար), որից  կապիտալ  ծախսերը  շուրջ 900 մլն  դրամ (մոտ 2,5 մլն դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ