News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թերթը հայտնում է, որ ցեղասպանական ուսումնասիրությունների հմուտ մասնագետ, միջազգային ճանաչման արժանացած վաստակաշատ գիտնական Վահագն Տատրյանը Սբ Թովմաս համալսարանի հրատարակած «Journal of Law and Public Policyե իրավագիտական պարբերականում լույս է ընծայել իր «Հայոց ցեղասպանությունը որպես ազգային եւ միջազգային օրենքի երկակի խնդիրե մենագրությունը:

Մենագրությունը լուրջ ուսումնասիրություն է Առաջին համաշխարհայինի ավարտին եւ քեմալիստական շարժման սկզբներին Օսմանյան կառավարության նախաձեռնությամբ անցկացված դատավարությունների մասին, որը կարող է «հիմնովին քանդել թուրքական ժխտողականության պատը»:

Տատրյանը փաստում է, որ օսմանյան կառավարության գործադիր, օրենսդիր եւ դատաիրավական մարմինները օգտագործել են «Ոճիրներ գործված մարդկության հանդեպ» եզրը, դրանով իսկ «համամարդկային» երանգ, բնորոշում տալով կատարվածին: Նա համոզիչ կերպով ապացուցում է, որ այդ դատավարությունները ճանապարհ հարթեցին հետագայում անցկացնելու «Նյուրնբերգյան դատավարությունը», որը նացիստներին մեղադրեց նույն «մարդկության դեմ կատարված ոճրագործությանե մեջ»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ