News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«Էկոլուրը» տեղեկացնում է, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցը: Կազմակերպությունը մեղադրում է նախարարությանն անգործության եւ Ողջի գետի աղտոտման փաստի առթիվ միջոցառումներ չձեռնարկելու մեջ:

Հայցի հիմքում ընկած են ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի, «Հայջրմուղկոյուղու» տվյալները, նախարարության պատասխանը կազմակերպության հարցմանը  եւ այլն: «Եթե Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ժամանակին եւ ադեկվատ միջոցառումներ ձեռնարկեր, ապա Ողջի գետը չէր վերածվի կոյուղատարի եւ չէր աղտոտվի արդյունաբերական ձեռնարկությունների թափոններով»,- ասում է կազմակերպության իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ