News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում 86 տարեկան հասակում վախճանվել է հանրահայտ արձակագիր Ստեփան Ալաջաջյանը:

Ալաջաջյանը հայ ընթերցողին հայտնի է «Եղեգները չխոնարհվեցին» վեպով: Նա ծնվել է 1924թ.  Հալեպում, Սիրիա, իսկ 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ Նրա գրական առաջին գործը` «Ծովուն երգը», լույս է տեսել 1939-ին, Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» վիպակները և «Եռաթեւ ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։

Ստեփան Ալաջաջյանը հայ հանդիսատեսի կողմից սիրված «Կտոր մը երկինք» ֆիլմի համասցենարիստն է: Սցենարի մյուս հեղինակը ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Մալյանն էր:

Ս. Ալաջաջյանի սցենարով նկարահանել է «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարը։

Ստեփան Ալաջաջյանը վերջին տարիներին ապրում ստեղծագործում էր Միացյալ Նահանգներում:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ