News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ նիստում բավարարեց Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Ա. Մկրտչյանի միջնորդությունը եւ երկամսյա կալանք կիրառեց Երեւանի Նորագյուղի 113 տան բնակիչ 30-ամյա Արմեն Ստեփանի Սաղաթելյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ա. Սաղաթելյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-34 հոդվածների (կազմակերպիչ) եւ 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով):

Դատարանը բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը եւ Ա. Սաղաթելյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 13-ին, ժամը 13:30-ի սահմաններում Երեւանի Մովսես Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ եւ Որդիներ» ոսկու շուկայի աշխատակից 31-ամյա Լուսինե Մանուչարյանը դուրս էր եկել շուկայի հարեւանությամբ գտնվող, Դեղատան 15 հասցեում գործող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմման կետից: Այդ պահին նրա վրա էր հարձակվել Տարոն Խաչատրյանը, հարվածել կնոջ գլխին, խլել պայուսակը եւ դիմել փախուստի: Գողացված պայուսակում եղել են արծաթյա եւ ոսկյա կանացի զարդեր՝  1 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ: Լուսինեն վազելով կողոպտչի հետեւից օգնութուն է կանչել: Տիգրան Մեծի 12 շենքի մոտակայքում մարմնական վնասվածքներ ստացած կինը ընկել էր գետնին:

Այդ պահին մոտակայքում գտնվող ոստիկանության Երեւանի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Մանվել Հակոբյանը նկատել է, թե ինչպես է մի երիտասարդ՝ ձեռքին պայուսակ, տաքսի ավտոմեքենա նստում: Ոստիկանը մոտեցել էր Լուսինեին, եւ երբ տեղեկացել էր, որ նրան կողոպտել են, հետապնդել էր տաքսուն, որի մեջ քիչ առաջ նստել էր գողացված պայուսակով երիտասարդը: Ոստիկանին հաջողվել է հենց մեքենայի մեջ բռնել կողոպտչի ընկերոջը՝ Մհեր Համբարձումյանին, իսկ Տարոնը դիմել է փախուստի:
Այդ ժամանակ օպերլիազորն իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակից  նախազգուշական մեկ կրակոց էր արձակել օդ: Կրակոցի ձայնը լսելով դեպքի վայրին են մոտեցել  մոտակայքում իրենց ծառայությունը կատարող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ոստիկանները:

Քաղաքացիներն ու ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները հետապնդել են Տարոնին մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ եւ այդտեղ էլ վնասազերծել կողոպտչին:

Գործի նախաքննությամբ պարզվել է, որ այս հանցագործության կազմակերպիչը եղել է Ա. Սաղաթելյանը, որի նկատմամբ այսօր երկամսյա կալանք կիրառվեց: Մինչ այդ կալանավորվել էին նաեւ հանցագործության անմիջական կատարողները՝ Արմավիրի մարզի Լեռնագորգ գյուղում ծնված Երեւանի Մարտիկյան փողոցի 16 տանը վարձակալական հիմունքներով բնակվող 26-ամյա Տարոն Ժիրայրի Խաչատրյանը եւ Երեւանի Արտաշիսյան 37 շենքի 18 բնակարանի բնակիչ 22-ամյա Մհեր Ռուբենի Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ  NEWS.am-ն ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին տեղադրել էր տեսանյութ, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը վնասազրեծում կողոպտիչներից մեկին՝ Մհեր Համբարձումյանին: Տեսանյութը տրամադրել էր ընթերցողը:


Ավագ օպերլիազոր Մանվել Հակոբյան


Արմեն Սաղաթելյան


Տարոն Խաչատրյան


Մհեր Համբարձումյան

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ