News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նոր տարին նոր հույսերի ու սպասելիքների, երազանքների ու ցանկությունների շրջան է։ Այս տոնին անհամբերությամբ սպասում են բոլորը՝ մեծերն ու փոքրերը՝ հույսով, որ գալիք տարին ավելի լավն ու բարի է լինելու, քան՝ նախորդը։ Իհարկե, միշտ չէ, որ մարդկանց սպասումներն արդարանում են. ոմանց հանդեպ Նոր տարին  այնքան էլ բարեհաճ չի գտնվում, ոմանց հանդեպ՝ հակառակը։ Ոմանք դժգոհ են մնում նրանից, ոմանք՝ գոհ։

Ինչեւէ, ավարտվեց նաեւ այս՝ 2010 թվականը։ Բարի՞ էր Վագրի տարին, թե՝ ոչ, յուրաքանչյուրը կարող է դատել իր մասով։

Իսկ թե Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ինչպիսին կլինի 2011-ը , NEWS.am-ի թղթակիցը փորձեց պարզել աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանից։

Աստղագետի խոսքով, նապաստակի տարին (հայկական տոնացույցով՝ Երկվորյակի) աշխատանքի եւ ծանրաբեռնվածության տարի է լինելու։ «Այս տարի հաջողությունը հենց այնպես, հեշտ չի գա։ Հայաստանի համար 2011-ը աշխատանքի դժվար ժամանակ կլինի։ Ապագայի հզոր շահերի համար անհրաժեշտ կլինի ավելի շատ աշխատել։ Իհարկե, Նոր տարում կլինեն մի շարք երեւույթներ,որոնց մասին ես հիմա չեմ ուզում խոսել, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի համար ամեն ինչ շատ լավ է լինելու մինչեւ 2016 թվականը։ Դրանից հետո աստիճանական անկում կլինի։ Լուսավոր ու պայծառ երեւույթներ էլ կլինեն, բայց դա շատ անհատական է՝ ոմանց համար։ Աներկյուղ եւ ավելի հեշտ կյանք կունենան հատկապես Նապաստակի կամ Երկվորյակի տարում ծնվածները»,- ամփոփեց Էլյա Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ