News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 29-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է մայրաքաղաքի համատիրությունների նախագահներին, «Համատիրությունների մասին օրենքի» համահեղինակներին, ոլորտի խնդիրներով հետաքրքրվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ վարչական շրջանների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում Երեւանի քաղաքապետը նշել է, որ համատիրությունների համակարգի կայացումը քաղաքային իշխանության համար առաջնային խնդիր է. «Ես համոզված եմ, որ եթե համատիրությունները կայանան, քաղաքապետարանի խնդիրներն ու հոգսերը կրկնակի անգամ կնվազեն»։

Քաղաքապետը աշխատանքային խորհրդակցությունն սկսել է արդյունավետ աշխատող եւ համեմատաբար կայացած համատիրությունների նախագահներին շնորհակալագրեր հանձնելով: «Հաջողված արդյունքներ ունեցող համատիրություններին մենք պետք է խրախուսենք ու աջակցենք, նրանք այն սաղմերն են, որոնց հիման վրա պետք է զարգանա եւ կայանա բնակֆոնդի կառավարման արդյունավետ համակարգը։ Մեզ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր շենք ունենա տեր, որը պատասխանատու կլինի այդ շենքի խնդիրների համար»,- նշել է Կարեն Կարապետյանը։

Նշվել է, որ մայրաքաղաքի 4720 բազմահարկ շենքներց 4419-ը ընդգրկված են համատիրություններում, մնացածը կառավարվում են շենքերի կառավարիչների եւ վարչական շրջանների կողմից։ Համատաիրությունների նախագահներն ու վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին ներկայացրել են շենքերի կառավարմանն առնչվող հիմնական խնդրահարույց հարցերը։ Նշվել է, որ մեխանիզմների հստակեցման անհրաժեշտություն կա՝ սկսած վարձավաճարների հավաքագրումից, ներառյալ համատիրության բյուջեի արդյունավետ եւ թափանցիկ օգտագործումը։

Եղել են տարբեր առաջարկություններ իրավական դաշտը կատարելագործելու, բնակիչ սեփականատերերի հետ արդյունավետ աշխատանք կազմակերպելու, համատիրությունների կանոնավոր բյուջեներ ձեւավարելու եւ այլ հարցերի վերաբերյալ։ Համատիրությունների աշխատանքը բարելավելու նկատառումով քաղաքապետը կարեւորել է բնակիչների իրազեկվածության եւ իրավագիտակցության բարձրացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ