News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Մինչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետները նշում են, որ Հայաստանը բավականաչափ քայլեր չի ձփեռնարկում ՏՏ-ն զարգացնելու համար, վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 30-ի կառավարության նիստում հայտարարեց, որ ՏՏ ոլորտում 2010-ին ունեցել ենք նշանակալի հաջողություններ։ Այսպես, ըստ վարչապետի, 3G ծածկույթով ծածկվել է ողջ երկիրը, եւ առաջին անգամ գործարկվել է 4 G ծածկույթը. «ԱՊՀ երկրներում այդ առումով առաջինն ենք, ու մտնում ենք աշխարհում առաջին տասնյակի մեջ»։

Մյուս կարեւոր ձեռքբերումը, ըստ վարչապետի, ինտերնետի սակագներն են։ Արագագործ ինտերնետի մանրածախ սակագինը 15 հազ. դրամից իջել է մինչեւ 8 հազ. դրամ՝ 1 մեգաբիթի համար։ Երկու անգամ ավելացել են ինտերնետ օգտագործողները։ Մոտ 173 հազ. մարդ Հայաստանում համարվում է ինտերնետ սպառող, իսկ եթե հաշվի առնենք նաեւ բջջային հեռախոսներից միացողներին՝ այդ թիվը հասնում է մինչեւ 1,5 մլն մարդու։ Ստացվում ՝ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ունի ինտերնետ հասանելիություն։ Մոտ կրկնակի նվազել են նաեւ ինտերնետի մեծածախ սակագները։

Այդ ամենի շնորհիվ, ըստ վարչապետի, 2011 թ. ավելի բարերար միջավայր կստեղծվի ՏՏ ոլորտի զարգացման համար, որը կառավարության գերակա ուղղություններից է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բանակցում ենք իտալական ընկերության հետ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի իրականացման շուրջ. ԿԳՄՍ նախարար
Նախագծող ընկերության առաջադրանքի մեջ երկաթուղու նախագծում չկա...
2023թ. 16 դպրոցներում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթացը, նախարար
16 դպրոցներում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթացը...
OVIO-ն ներկայացրեց Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովում
CyberGEN 2024 համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում, որին ներկա էին շուրջ 350 մասնակիցներ պետական և մասնավոր հատվածից...
Ստեղծվել է ինքնամաքրվող ապակուց ավելի թափանցիկ նյութ, որը զովացնում է սենյակը
ութի գաղտնիքը նրա մանրադիտակային կառուցվածքն է...
Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ
Մտքեր են փոխանակվել նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, կոմունալ...
Ռուսաստանում ստեղծվել է սարք՝ ճանապարհներին մերկասառույցի դեմ արդյունավետ պայքարելու համար
Պերմի պոլիտեխնիկի գիտնականները մշակում են հատուկ սարքավորում՝ գեոգրիդի վրա հիմնված ջեռուցման տարր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ