Բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով տոնական օրերին որոշակի փոփոխություններ կլինեն մայրաքաղաքի ներքաղաքային երթեւեկությունը կազմակերպելու առումով:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010թ. դեկտեմբերի 31-ին կերկարացվի Երեւանի մետրոպոլիտենի եւ ներքաղաքային վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի աշխատանքի տեւողությունը:
Մինչեւ հունվարի 1-ը Երեւանի մետրոպոլիտենը եւ ներքաղաքային վերգետնյա ուղեւորատար տրանսպորտը կաշխատեն մինչեւ ժամը 01:00-ն: 2011թ. հունվարի 1-ից 9-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կավարտվի ժամը 24:00-ին:
2011թ. հունվարի 10-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի ամենօրյա ժամանակացույցով: