News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում մահացել է հայտնի ֆիզիկոս, Հանրային խորհրդի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնախմբի անդամ, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2009-ի աշնանը Սիմոն Կամսարականը նամակով դիմել էր Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, առաջարկելով քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Լրագրողների հետ զրույցում Կամսարականը նշել էր. «այլկերպ ինչպե՞ս կարելի է կոչել նախարարի գործողությունները, եթե ոչ հանցագործություն, ով չարաշահում է իր պաշտոնեական լիազորությունները եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված բաց պայմանագիրը կոչում ընդամենը արձանագրություն»:

Կամսարականը հանցագործություն էր համարում նաեւ այն, որ Նալբանդյանը հայտարարել էր, որ այդ արձանագրություններում խոսք չի գնում Կարսի պայմանագրի եւ Հայոց ցեղասպանության մասին: «Եթե այդ մասին բաց տեքստով չի գրված, դա դեռ չի նշանակում, որ դա չկա: Փաստաթղթի դրույթները հստակորեն հաստատում են այն, ինչի մասին գրված է Կարսի պայմանագրում»,- նշել էր ֆիզիկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ