News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում Facebook սոցիալական ցանցի օգտագործողների թիվը հունվարի 4-ի դրությամբ կազմել 105 640 մարդ: Այս մասին ասվում է Facebakers-ի զեկույցում:

2011-ի հունվարի սկզբին 2010-ի դեկտեմբերի համեմատությամբ, այս սոցիալական ցանցի օգտագործողների թիվն աճել է 4,51 տոկոսով (4760 օգտագործող): Վերջին կես տարում Facebook-ի օգտագործողների թիվը Հայաստանում կրկնակի ավելացել է:

Facebook-ի հայկական հատվածը այցելությունների հաճախականությամբ զբաղեցնում է 124-րդ տեղը, որից օգտվում են ՀՀ քաղաքացիների 3,56 տոկոսը, որից 55 տոկոսը կանայք են, 45 տոկոսը՝ տղամարդիկ: Այցելուների 44 տոկոսը 18-24 տարեկան են:

Facebakers-ի վարկածով, այցելուների քանակով առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Ինդոնեզիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ Ֆրանսիան:

Ընդհանուր առմամբ Facebook-ից օգտվողների թիվն աշխարհում կազմում է շուրջ 584 մլն մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ