News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է շարունակեն բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգվելու ուղղությամբ:  Ադրբեջանական Day.az գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ցիգանյոկը:

«Բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղում:  Սակայն հետագայում էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ բանակցությունները կշարունակվեն եւ կկատարվեն արձանագրային եզրակացություններ: Պատճառն այն է, որ շահերը գլխավոր արտաքին խաղացողների` Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի որոշ դեպքերում համընկնում են, իսկ կոնկրետ դեպքերում ոչ»,-նշել է նա` հավելելով, որ Մոսկվան ստատուս-քվոյի լուռ կողմնակիցն է:

«Բրյուսելն ու Վաշինգտոնը առաջակում են որպես խաղաղարարներ մտցնել այն երկրներին, որոնք տարածշրջանում անմիջական հետաքրքրություններ չունեն: Նրանք նաեւ պնդում են, որ խաղաղարար ուժերը չլինեն ԵԱՀԿ համանախագահող երկների զինված ուժերից»:

Փորձագետի հավաստմամբ, հակամարտության կարգավորումը մեծամասամբ կախված է Վաշինգտոնի ցանկությունից: Նրա կարծիքով, առաջին հայացքից տեղային այս փոքր հակամարտությունը հնարավոր է պատճառ դառնա երրորդ համաշխարհային պատերազմի: Բավական է միայն Ադրբեջանին օգնի ՆԱՏՕ-ն, իսկ Հայաստանին` Ռուսաստանը եւ երրորդ համաշխարհայինը պատրաստ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ