News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր` հունվարի 7-ի առավոտյան 71 տարեկան հասակում մահացել է Անահիտ Բայանդուրը: Հայտնի է, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ:

Անահիտ Բայանդուրը հայտնի թարգմանիչ էր. նա թարգմանում էր հիմնականում ժամանակակից հայ գրականության ստեղծագործություններ: Այդ ստեղծագործություններն արտասահմանում հայտնի են դարձել հենց նրա շնորհիվ:

Բացի այդ, Անահիտ Բայանդուրը ղարաբաղյան շարժման ժամանակ Մոսկվայում համակարգել է Շարժման արտաքին կապերը Ռուսաստանի եւ աշխարհի այլ երկրների հասարակական-քաղաքական շրջանակների հետ:

Բայանդուրը նաեւ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել: Նա Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր էր, հայտնի իրավապաշտպան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ