News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

2011թ. հունվարի 1-ից Վրաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ազատվել է հարկերից։ Նախորդող տարվա վերջում Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքը, որի համաձայն ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունները 2011թ. հունվարի 1-ից պետք է ազատվեին հարկերից: Խոսքը, մասնավորապես, արտահանման հարկերի եւ արտերկրում ծավալած գործունեությունից ստացվող եկամտահարկի մասին է:

Արդյոք Վրաստանում հարկային արտոնությունների կիրառումը մրցակցային առավելություններ չի՞ ստեղծի այդ երկրի ՏՏ ոլորտի համար։ Հայաստանում ՏՏ-ն 10 տարի առաջ հռչակվեց զարգացման գերակա ուղղություն, սակայն որեւէ հարկային արտոնություն չի կիրառվում։

ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի ՏՏ  կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Վրաստանում ընդունված նոր օրենքի հետեւանքով հայերը կսկսեն կազմակերպություններ ստեղծել Վրաստանում, իսկ աշխատել Հայաստանում:

Ա. Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում եւս որոշակի քայլեր են կատարվում ՏՏ ոլորտի զարգացման համար, սակայն այդ քայլերը դեռեւս բավարար չեն։

«Մասնավորապես՝ ազատ տնտեսական գոտիների ստեղծման վերաբերյալ օրենքի հաստատումը հնարավորություն կտա հայաստանյան ընկերություններին՝ «Մարս» գործարանի, Գյումրիի տեխնոպարկի եւ այլ տեղերում աշխատել առավել բարենպաստ հարկային եւ մաքսային պայմաններում»,-ասաց Ա. Աբրահամյանը՝ նշելով, որ հակառակ պարագայում  Վրաստանը իր աշխարհագրական դիրքի պատճառով կարող է գայթակղիչ լինել հայաստանյան շատ կազմակերպությունների համար։

«Վրաստանի պետական կառավարման համակարգում բավականին զարգացած է էլեկտրոնային կառավարման գործընթացը, իսկ ծրագրային ապահովման ոլորտը զարգացած չէ։ Վրաստանի ՏՏ ոլորտը արագ աճելու խնդիր ունի, իսկ մեզ մոտ խնդիրն այլ է»,-ասաց Ա. Աբրահամյանը։

Հիմնական խնդիրը՝ մենեջմենթի եւ կրթության որակն է։

Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանում անհրաժեշտ է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել ոլորտի զարգացման համար՝ ստեղծելով ազատ տնտեսական գոտիներ, դրամաշնորհների ձեւով օժանդակելով նորարարությանը, տրամադրելով որոշակի հարկային ու մաքսային արտոնություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (ֆոտո)
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին...
Տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անհնար է առանց հստակ պլանի. ԱԺ փոխնախագահ
Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի արհեստական բանականության ոլորտին...
Ակադեմիական քաղաքը կհաշվարկվի 50 հազար մարդու համար. նախարար
Որոշ ուսանողներ եւ դասախոսներ կգան ու կգնան...
Փորձում ենք Հայաստանը վերածել նորարարական հաբի. նախարար
Փորձում ենք աշխարհի տեխնոլոգիական քարտեզին Հայաստանը վերածել նորարարական հաբի...
«Moderna»-ի տնօրեն. Հայաստանը պետք է բազմապատկի հնարավորություններն արհեստական բանականության օգնությամբ
Մենք պետք է բազմապատկենք արհեստական բանականության հնարավորությունները...
ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար
Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում…
Ամենաշատ