News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն մայիսին կայցելի Ադրբեջան:

«Մեր նախագահն իր օրակարգում ընդգրկել է Ադրբեջան այցը, որպեսզի ավելի խորը ծանոթանա եւ ուղիներ փնտրի Լեռնային Ղարաբաղի գործընթացի կարգավորման համար»,- APA-ին հայտնել է Ադրբեջանում Լիտվայի դեսպան Կեստուտիս Կուջմինասը:

Մարտի սկզբին Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրնոյուս Աժուբալիսը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գեդրյուս Չեկուոլիսը 2010 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Լիտվան ԵԱՀԿ-ում նախագահելու ընթացքում դժվար թե ձգձգված հակամարտությունների լուծման ճանապարհին հեղափոխություն սադրի, սակայն  կաշխատի բոլոր ուղղություններով, որպեսզի դրական արդյունքների հասնի։

«Ես կասկածում եմ, որ մեզ կհաջողվի հեղաշրջում իրականացնել ձգված հակամարտությունների լուծման ուղղությամբ, քանի որ ԵԱՀԿ-ն կազմակերպություն է, որում առաջընթացը չափվում է միլիմետրերով։ Սակայն ամեն նվաճված միլիմետրը ոսկու քաշ ունի»,- հայտարարել է Չեկուոլիսը։

2010 թվականին ԵԱՀԿ-ում նախագահում էր Ղազախստանը։ 2011 թվականին Ղազախստանին փոխարինել է Լիտվան, 2012-ին այդ պարտականությունը կստանձնի Իռլանդիան, իսկ 2013-ին՝ Ուկրաինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ