News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի Ադրբեջան այցեության շրջանակում այլ փաստաթղթերի հետ մեկտեղ կստորագրվի նաեւ «Հարավային միջանցքի» մասին համատեղ հռչակագիրը:

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, հռչակագիրը նախատեսվում է ստրագրել  Բարոզուի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հունվարի 13-ի հանդիպման ժամանակ:

Նշենք, որ Բարոզուն Ադրբեջան կայցելի հունվարի 13-ին: Այցելության ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի եւ Եվրամիության հարաբերությունների բոլոր ոլորտները: Իսկ հունվարի 14-ին Եվրահանձնաժողովի նախագահը կմեկնի Թուրքմենստան:

«Հարավային էներգետիկ միջանցքը» կարող է միավորել Nabucco ծրագիրը եւ Թուրքիայի, Իտալիայի ու Հունաստանի միջեւ գազատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ