News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ներկայումս զենքի առեւտրի լիցենզավորման գործընթացը կարգավորվում է միայն «Զենքի մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներով: Զենքի առեւտրի լիցենզավորման կարգ ՀՀ կառավարության կողմից մինչ օրս սահմանված չէ:

ՀՀ ոստիկանությունը որոշել է լրացնել բացը, եւ կառավարության քննարկմանն է ներկայացրել զենքի առեւտրի լիցենզավորման կարգ։ Հարցը կքննարկվի կառավարության հունվարի 13-ի նիստի ընթացքում։

Նախատեսվում է, որ զենքի առեւտրի լիցենզիա կարող են ստանալ միայն իրավաբանական անձինք։ Խիստ պայմաններ են առաջադրվելու այն շինություններին, որտեղ պետք է պահպանվի եւ վաճառվի զենքը։ Օրինակ՝ շենքերի պատերը, միջնորմները, առաuտաղը, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, քարե շարվածքի հաuտությունը պետք է լինի առնվազն 360 մմ, պատերի բետոնե բլոկները` առնվազն 200 մմ, երկաթբետոնե ծածկերը` առնվազն 180 մմ, երկշերտ բետոնե բլոկները` յուրաքանչյուրը 90 մմ Շինությունը պետք է ունենա երկաթե հաստ դուռ, վանդակապատ դուռ։ Պատուհանները պետք է ծածկված լինեն առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաuտված` 150x150 մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով։

Նորարարություն կարելի է համարել այն հանգամանքը, որ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ