News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանի շրջաններում 3G ցանցի ընդլայնման մասին: Երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Արարատ, Արմավիր, Արտաշատ, Աշտարակ, Վարդենիս, Վեդի, Գավառ, Եղվարդ, Մասիս, Մեծամոր, Հրազդան, Սեւան քաղաքներում, ինչպես նաեւ ՀՀ տասնյակ գյուղական համայնքներում:

«ԱրմենՏել»-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին եւ Երեւան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը:

Հաշվի առնելով հաճախորդների ցանկությունները, շարժական ինտերնետի բոլոր բաժանորդներին տրամադրվում է իրական IP-հասցե, ինչի շնորհիվ ծառայությունն ավելի հարմարավետ է դարձել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական հաճախորդների համար:  Իրական IP-հասցեի պարագայում հաճախորդը ստանում է հետեւյալ առավելությունները. Web-հոսթինգի կազմակերպում, FTP-սերվերի տեղադրում, Ինտերնետ օգտագործողների հետ ֆայլեր փոխանակելու հնարավորություն` անմիջապես համակարգչից համակարգիչ, online-banking ծառայության ավելի անվտանգ հասանելիության, ինչպես նաեւ ինտերնետի միջոցով սեփական համակարգչի հեռահար կառավարման հնարավորություն:

«ԱրմենՏելը» առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ