Սուդանի հանրաքվեն, ինչպես նաեւ Կոսովոյի ինքնորոշումը նախադեպեր են Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացում։ Հունվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ ղարաբաղյան հարցը սերտորեն առնչվում է Հայոց Ցեղասպանության խնդրի հետ։ «Հայ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղը կորցրեց նրա պատճառով, որ թուլացավ Ցեղասպանությունից հետո եւ չկարողացավ պաշտպանել իր շահերը»,- բացատրեց Զոհրաբյանը։