News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Երեւանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում 2011 թվականին Հայաստան կժամանի աշխարհահռչակ իսպանացի տենոր Խոսե Կարերասը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

«Մենք այժմ բանակցություների մեջ ենք դասական  երաժշտության ոլորտի ամենամեծ անունների հետ։ Թեպետ համերգների ժամկետները դեռեւս ճշտված չեն, սակայն պայմանավորվածություններն ընթացքի մեջ են»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը կմեկնարկի այս տարվա մարտից։ «Սակայն համերգների ժամկետները կհստակեցվեն մոտավորապես մեկ շաբաթից»,- կրկնեց Հովհաննիսյանը։

Փառատոնի գլխավոր մենեջերի խոսքով, բացի Կարերասից, իրենք ծրագրում են Հայաստան հրավիրել նաեւ մի շարք աշխարհահռչակ այլ երաժիշտների։ «Այդ թվում՝ ճապոնացի հանրահայտ ջութակահարուհի Միդորի Գոտոյին, Յանինա Յանսենին, դաշնակահարներ Գրիգորի Սոկոլովին եւ Եվգենի Կիսինին, «Ամստերդամ բարոք» նվագախմբին՝ Թոմ Կոպմանի գլխավորությամբ, 8 «Գրեմմի» ունեցող «Էմերսոն» քառյակին եւ այլն։ Նրանց համերգների օրերը եւս կհաստատվեն մոտ օրերին»,- տեղեկացրեց փառատոնի մենեջերը։

Հովհաննիսյանի խոսքով, դասական նախագծերին զուգահեռ՝  «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաեւ ոչ դասական համերգներ։  

Նշենք, որ  «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Հայաստանում մենահամերգով  հանդես էր եկել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն։ Մինչ այդ Հայաստանում մենահամերգներով հանդես էին եկել աշխարհահռչակ երաժիշտներ Ջո Քոքերը եւ Ալ Բանոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ