Այսօր՝ հունվարի 19-ին ժամը 17:50-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցում՝ կամրջի հարեւանությամբ, միմյանց են բախվել «Բոգդան» մակնիշի 0019 Տ համարանիշի ավտոբուսը (սպասարկում է 72 համարի երթուղային գիծը) ու «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Ականատեսները հայտնել են, որ «Ռենջ Ռովերի» վրա համարանիշներ չեն եղել:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Վթարի վայրի տեղազննման եւ չափագրման աշխատանքներ կատարելուց հետո «Բոգդանն» ու «Ռենջ Ռովերը» տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ: «Բոդգանը» տեղափոխվել է վարելով, իսկ «Ռենջ Ռովերը»՝ քարշակի օգնությամբ:
Թե վարորդներից ով է եղել վթարի մեղավորը, կպարզվի ՃՈ հետաքննչական բաժանմունքում, որտեղ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի