News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պոլսահայ հայտնի գործիչ, «Ակոս» թերթի գլխավոր խմագիր Հրանտ Դինքի սպանության 4-րդ տարելիցի հիշատակման արարողությանը «Ակոս»-ի խմբագրության դիմաց տեղի ունեցած ակցիային մասնակցել են հազարավոր քաղաքացիներ:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Ստամբուլից,  Հրանտ Դինքի հիշատակման արարողությանը Դինքի ընտանիք հետ մեկտեղ ակցիային ներկա են եղել պատգամավորներ Ուֆուք Ուրասը, Աքըն Բիրդալը, Սեբահաթ Թունջելը, Milliyet-ի սպանված խմբագիր Աբդի Իփեքչիի դուստրը, մի շարք հայտնի լրագրողներ:

«Ակոս»-ի խմբագրության ուղղությամբ  մոտեցող խմբերը  հնչեցրել են «Իշխող կուսակցությունը լռում է, մարդասպանին թաքցնում է», «Բոլորս հայ ենք», «4 տարի է, ինչ արդարություն չկա», «Մարդասպան պետությունը հաշիվ է տալու» կարգախոսները: Նրանց ձեռքին եղել են Դինքի նկարներով պաստառներ:

Հիշատակի միջոցառումը նախատեսված էր 15:00-ին, սակայն 30 րոպե առաջ արդեն «Ակոս»-ի առջեւ մեծ բազմություն էր հավաքված, իսկ թուրքական հայտնի հեռուստաընկերությունների մեքենաներն իրենց ուղիղ եթերի համար նախատեսված սարքավորումներով դեռեւս առավոտյան ժամերից էին տեղ զբաղեցրել:

Հիշատակման միջոցառման ավարտից հետո հազարավոր քաղաքացիները կարգախոսներ հնչեցնելով շարժվել են մինչեւ Թաքսիմի հրապարակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ