News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանում եւս երկու հղի կանանց մոտ հաստատվել է H1N1 վիրուսով («խոզի գրիպ») հիվանդ լինելու ախտորոշումը: Այս մասին հաղորդել են Վրաստանի հիվանդությունների վերահսկողության եւ հասարակական առողջության ազգային կենտրոնից: Այսպիսով, «խոզի գրիպով» վարակվածները ընդհանուր թիվը Վրաստանում հասել է 16-ի, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հունվարի 19-ի առավոտյան Թբիլիսիի Գուդուշաուրիի անվան հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա հղի մի կին՝ վարակված H1N1 վիրուսով:Բժիշկների խոսքով, հիվանդի վիճակը կայուն է:

Ներկայումս Վրաստանի հիվանդությունների վերահսկողության եւ հասարակական առողջության ազգային կենտրոնի կողմից արձանագրվել է երեք դեպք, երբ տվյալ հիվանդությունը հանգեցրել է մահվան՝ բժիշկներին ուշ դիմելու հետեւանքով:

2009 թվականի հուլիսից մինչեւ 2010-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանում «խոզի գրպից» մահացել է 31 մարդ, իսկ հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 1 279 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ