News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայկական ընկերությունները վրացական բրենդների օգտագործման կարիքը չունեն, քանի որ հայկական բրենդները շատ լավ ճանաչում ունեն Ռուսաստանում: Այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների խնդրանքով անդրադառնալով հայ-վրացական «բրենդային պատերազմին», նման տեսակետ հայտնեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, հավելելով, որ ռուսական շուկան փակված է վրացական գինիների համար եւ հայկական գինիները կարող են զբաղեցնել այդ շուկան:

Հիշեցնենք, որ վրացական կողմը մեղադրանքներ էր ներկայացրել Հայաստանի հասցեին, ըստ որի՝ եվրոպական եւ ռուսական շուկաներում վրացական բրենդները ներկայացվում են որպես հայկական։ Սաֆարյանը բրենդները գողանալու մեղադրանքները  որակեց որպես վրացիների կողմից սարքված քաղաքական շոու։

Նրա կարծիքով՝ հայաստանցիները սկսել են ավելի շատ գինի խմել, ինչն ավելի է մեծացնում հայկական գինիների նկատմամբ հետաքրքրությունը արտասահմանում։

Սակայն, ըստ Վ. Սաֆարյանի, հայկական բրենդները ճիշտ տեսակավորման կարիք ունեն։ Օրինակ՝ «արենի» սորտի խաղողներ աճեցվում են հանրապետության տարբեր շրջաններում, սակայն դրանք ամեն տեղ նույն որակը չունեն։ Վայոց Ձորի մարզում «արենի» սորտի խաղողը մթերվում է կգ-ը 200 դրամով, իսկ Արարատյան դաշտում՝ 80 դրամով; Սակայն 2 դեպքում էլ «Արենի» գինին վաճառվում է նույն գնով։

Այդ հակասությունները վերացնելու համար կառավարությունը որոշել է պարտավորեցնել գինի արտադրողներին՝ շշի վրա նշել նաեւ այն գյուղի անունը, որտեղ աճեցվել է խաղողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ