News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ավտոբուսների մեծ մասը, որոնք շաբաթական մեկ անգամ (ամեն շաբաթ օր) ուղեւորներ ու բեռներ են տեղափոխում Հայաստանից Թուրքիա եւ Թուրքիայից Հայաստան, այս շաբաթ դուրս չեն գա Երեւանից: Երեւան-Ստամբուլ ուղերթների չեղյալ համարումը կապված է Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների մաքսային ծախսերի բարձրացմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են բեռնափոխադրում իրականացնող ընկերություններում:

Ընկերություններից մեկում մեզ նույնիսկ խորհուրդ տվեցին հետաձգել Ստամբուլ մեկնելը մեկ շաբաթով, որի ընթացքում պարզ կդառնա, թե որքան կկազմեն Թուրքիայից ներկրվող հագուստի մաքսային ծախսերը:

Բեռնափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերությունում մեզ ասացին, որ հունվարի 22-ին Թուրքիա ավտոբուս չի մեկնի, քանի որ ընդամենը մի քանի առեւտրական են ցանկություն հայտնել մեկնել Ստամբուլ, սակայն եթե անհրաժեշտ լինի, իրենք կարող են  կազմակերպել մեր մեկնումը մեկ այլ ընկերության ավտոբուսով:

«Առեւտրականներն ուղղակի սպասում են մաքսային ծառայությունների վերջնական որոշմանը, սակայն եթե դուք անպայման ցանկանում ենք Թուրքիա հասնել, մենք կարող ենք դա կազմակերպել, թեեւ խորհուրդ չենք տալիս դա, եթե, իհարկե, մեկնում եք առեւտրի նպատակով»,- ասացին ընկերությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ հունվարի 16-ից կրկնակի թանկացել են Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների ծախսերը: Դա պայմանավորված է բացառապես Հայաստանի մաքսային ծառայությունների կողմից առաջ քաշված պահանջներով:

Նշենք, որ առանց մաքսազեծման բեռները Ստամբուլից Հայաստան են գալիս 0,2 դոլարով մեկ կգ-ի համար: Այսինքն բեռնափոխադրողները, ովքեր մաքսազերծում չեն անում,  17-18 տոննա տեղափոխող մեկ բեռնատարի համար պահանջում են ընդամենը 3500-4500 դոլար:

Այսպիսով, ստացվում է, որ Ստամբուլից Երեւան տեղափոխվող բեռի ծախսերի մեջ 97 տոկոսը կազմում են մաքսային ծախսերը: Բացի այդ, «Արարատյան» մաքսակետում ներկայումս պարտադրում են բեռնատարներին ամբողջության թափել բեռը եւ առանձին առանձին մաքսազերծում իրականացել:

Հիշեցնենք, որ հայ առեւտրականները հունվարի 17-ին բողոքի ակցիա են անցկացրել Ստամբուլում, իսկ հունվարի 19-ին՝ արդեն Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ